3.04.2026
prev Նախորդ նորություն

Նախկին նախագահներից հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ. Բագրատ Սրբազան

Այս րոպեներին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սուրբ Աննա եկեղեցուց շարժվում է դեպի Մաշտոցի պողոտա:


Թե ուր՝ Բագրատ Սրբազանը չի բացահայտում, ուղղակի ասաց, որ գնում են հաշվետվություն պահանջելու: Կառույցը, թե որտեղ պետք է պահանջները ներկայացվեն, երեկվանից նրա կողմից գաղտնի է պահվում:


"Այսօր՝ երեկվա տրամաբանությամբ, շատ կարևոր տեղ ենք գնալու։ Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտաներով գնալու ենք այդ կարևոր տեղը։ Բայց դեռ չեմ ասում, թե որտեղ",- ասաց նա:


Անդրադառնալով իշխանությունների կողմից անընդհատ կրկնվող նարատիվին, թե շարժումը մարում է, Սրբազանն ասաց.


"Երբ Աստված մարդուն ուզում է պատժել, խելքը վերցնում է։ Այս իշխանությունները ո՛չ կենսագրություն ունեն, ո՛չ խելք։ Իրենք ինչո՞ւ են անհանգստանում՝ շարժումը մարում է, թե՝ ոչ, իրենց ի՞նչ գործն է",- նշեց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե նախկին նախագահներից ո՞ւմ հետ է հանդիպել, Բագրատ Սրբազանն ասաց՝ միայն Սերժ Սարգսյանի հետ:


"Մյուսների հետ առիթ չի եղել: Իրենցից ցանկություն չի եղել հանդիպելու, ես էլ չեմ հանդիպել",- հավելեց նա:


 


 

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար