«ՀայաՔվե» նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. "Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է ՀայաՔվե քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում։"