27.11.2024
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք
prev Նախորդ նորություն

Կառավարությունը մաքսատուրքից ազատել է երկու ներդրումային ծրագիր

Կառավարության մայիսի 30-ի որոշմամբ «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:


Ընկերությունն Արագածոտնի մարզի, Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրին կից տարածքում հիմնել է 100 հա մակերեսով տանձի ինտենսիվ այգի։ Ներկայացված ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է նույն տարածքում հիմնել 7644 տ տարողությամբ կամ 23576 խմ ծավալով մրգերի պահպանման սառնարան։


Նշված տարածքում ընկերությունը նախատեսում է տեղադրել նաև մրգերի տեսակավորման սարքավորում, որը հնարավորություն կտա բարձրորակ մրգեր մատակարարել ինչպես տեղական այնպես էլ արտաքին շուկաներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1,17 մլրդ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար։


Ներկայումս առկա է 14 աշխատատեղ, մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 32-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.17 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 մլն դրամ։ 


Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից գտվելու վերաբերյալ:


Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների և կափարիչների արտադրության համար՝իրականացնելով 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 38-ի՝ 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։