27.11.2024
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում ավելի քան 18 մլն դրամի հափշտակություն է կատարվել
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդունել է «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում:


Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:


Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:


Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: