3.09.2026
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը
prev Նախորդ նորություն

Շուրջ 33 կգ թմրամիջոցների շրջանառության մասին քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

 


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված երեք քրեական վարույթի նախաքննությունը։


Նշված երկու քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի դեպքով Գ.Հ.-ն, մյուս դեպքով՝ Ջ.Գ.-ն, «Telegram» և «Whatsapp» հեռահաղորդակցման հավելվածներով ստանալով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները, նշված վայրերից վերցրել են համապատասխանաբար՝ 6․4 կգ և 4.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։


Բացի այդ, Գ․Հ․-ն փորձելով դիմել փախուստի, իր վարած ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։


Երրորդ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Չ.-ն, Ս.Փ.-ն, Հ.Բ.-ն և Ա.Մ.-ն, օժանդակելով ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով՝ 4.5 կգ «Մեթամֆետամին» տեսակի ու 17.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանը, մեկնել են սահմանային հատված, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել նշված թմրամիջոցները և ուղևորվել Երևան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են:


Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ս.Փ.-ն ձեռք է բերել ՌԴ կեղծ վարորդական վկայական, որով ավտոմեքենան շահագործելու ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցներին։


Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։


Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։


Քրեական վարույթները նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։


 


 

Դատախազություն․ 59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին