25.11.2024
Գունեղ նկարներ. իրականացվեց «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը
prev Նախորդ նորություն

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. ֆինանսական ցուցանիշները

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի, ՍԴ, ԲԴԽ, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Պետական վերահսկողական ծառայության, Քննչական կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԿԸՀ աշխատակազմերի՝ 2023 թվականների իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները:


Վարչապետի աշխատակազմի համար 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել 11 ծրագիր եւ 52 միջոցառում. իրականացվել է 11 ծրագիր եւ 67 միջոցառում: Փաստացի ծախսվել է 21 մլրդ 193 մլն դրամ, որի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ եղել է 95,3 տոկոս:


Նախագահի աշխատակազմի կողմից հաշվետու տարում իրականացվել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում, փաստացի ծախսվել է 1 մլրդ 466 մլն դրամ, արձանագրվել է 98,4 տոկոս կատարողական:


Ազգային ժողովի աշխատակազմը 2023 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 8 միջոցառում: Փաստացի 2023 թվականի պետական բյուջեով ծախսվել է 6 մլրդ 944 մլն դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի նկատմամբ 96,4 տոկոս:


ՍԴ աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում: Ընդհանուր բյուջեն ճշտված պլանով եղել է 869 մլն դրամ, փաստացի ծախսվել է 856 մլն դրամ, որը կազմում է ճշտված բյուջեի 98 տոկոսը:


ԲԴԽ աշխատակազմն իրականացրել է 1 ծրագիր եւ 24 միջոցառում: Փաստացի կատարողականը կազմել է 16 մլրդ 991 մլն դրամ, որը կազմում է ճշտված պլանի նկատմամբ 99,8 տոկոս:


Արդարադատության նախարարության աշխատակազմի բյուջեն կազմված է եղել 8 ծրագրից եւ 38 միջոցառումից: Փաստացի կատարողականը եղել է 25 մլրդ 337 մլն դրամ, կատարվել է ճշտված պլանի նկատմամբ 99,4 տոկոսով:


Գլխավոր դատախազության աշխատակազմը 2023 թվականին իրականացրել է 3 ծրագիր եւ 7 միջոցառում: Կատարողականը կազմել է 10 մլրդ 125 մլն դրամ, որի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ եղել է 99,5 տոկոս:


Պետական վերահսկողական ծառայությունը հաշվետու տարում ունեցել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում, ընդհանուր բյուջեն կազմել է 919,8 մլն դրամ, կատարողականը՝ 99 տոկոս:


Քննչական կոմիտեի աշխատակազմում իրականացվել են 1 ծրագիր եւ 8 միջոցառում: Փաստացի ծախսվել է 15 մլրդ 479 մլն դրամ, կատարողականը կազմել է 91,2 տոկոս:


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 380 մլն դրամ, կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 50,6 տոկոս:


Հակակոռուպցիոն կոմիտեն 2023 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 644 մլն դրամ, կատարողականը՝ 91,4 տոկոս:


ԿԸՀ-ն իրականացրել է 1 ծրագիր եւ 7 միջոցառում: Փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 809 մլն դրամ, կատարողականը՝ 97 տոկոս: