Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, 10 անձ ձերբակալվել է: 1Lurer.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով 10 ձերբակալված կա: «Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ»,- ասացին Քննչական կոմիտեից։ Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին: