Վերաքննիչ դատարանը ՝ դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխել է տնային կալանքի։ Բագրատ Սրբազանին նաև տրվեց ժամանակ գնալ Իջևան և մասնակցել ընտրությանը. 7 ժամ ժամանակ է ամրագրվել: Խափանման միջոցի փոփոխման մասին դատավորի որոշումը Սրբազանը երեսպաշտություն որակեց՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին նույն գործը եղել է իր մոտ, ի՞նչ է փոխվել, որ այն ժամանակ որևէ ձևով կալանքը չի փոխել, իսկ հիմա փոխեց: