Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն սա հանցանք է: ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ նման բան որևէ պարագայում չանել: Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյան