Հայաստանն առաջին անգամ ձուկ և ձկնամթերք կարտահանի ԵՄ շուկա. Գևորգ Պապոյան
Հայկական ձկնաբուծական ոլորտի համար պատմական հնարավորություն է ստեղծվել. հայրենական արտադրողներն առաջին անգամ պաշտոնական թույլտվություն են ստացել իրենց ապրանքներն արտահանելու Եվրոպական միության երկրներ, ինչը որակապես նոր հեռանկարներ է բացում ճյուղի զարգացման համար։
Այս կարևոր ձեռքբերման մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարի խոսքով՝ սա աննախադեպ իրադարձություն է հանրապետության տնտեսության համար, որը փաստում է հայկական արտադրանքի մուտքը համաշխարհային ամենախիստ պահանջներ ունեցող շուկաներից մեկը։
Եվրոպական վերահսկող կառույցներն արդեն իսկ տրամադրել են պահանջվող բոլոր հավաստագրերն ու թույլտվությունները՝ հաստատելով ապրանքների համապատասխանությունը ԵՄ բարձր ստանդարտներին:
Դրան զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ հաստատվել և մանրամասնորեն մշակվել են արտահանման գործընթացը կանոնակարգող բոլոր իրավական և վարչական ընթացակարգերը՝ եվրոպացի սպառողներին ձկան և ձկնամթերքի անխափան մատակարարումներն սկսելու նպատակով։
Հայկական գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանած արգքլների ֆոնին այս որոշումը դիտարկվում է որպես քայլ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման և Եվրամիության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին։