25.12.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
13.10.2025
Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Պակիստանի վարչապետի մասնակցությամբ

Եգիպտական Շարմ էլ Շեյխում ընթացող «Խաղաղության գագաթնաժողովի» շրջանակում տեղի է ունեցել անսպասելի զրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հատկանշական է, որ երկու երկրների ղեկավարների զրույցին միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել այս տարվա օգոստոսին: Այս կարճատև եռակողմ հանդիպումը դարձավ գագաթնաժողովի հիմնական օրակարգի ֆոնին տեղի ունեցած ուշագրավ իրադարձություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսում է գտնվում աշխատանքային այցով՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, որն անցկացվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայան ժամանելուն պես Հայաստանի կառավարության ղեկավարին պաշտոնապես դիմավորել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին։ Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների զրույցի մանրամասները այս պահին չեն հաղորդվում։