ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին` մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարեւոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Զրուցակիցները քննարկել են նաեւ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր: