28.07.2025
Լիահույս եմ, որ Ձեր առաքելությունը կնպաստի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյան
13.05.2025
Լիահույս եմ, որ Ձեր առաքելությունը կնպաստի ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»: