13.06.2025
Բաքվում քննարկում են․ պայմանագիրը պետք չէ, Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պայմանները
26.03.2025
Բաքվում քննարկում են․ պայմանագիրը պետք չէ, Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պայմանները

«Echo Baku» ալիքում կազմակերպված այս քննարկման ժամանակ երկու ադրբեջանցի բանավիճում են, թե պետք է արդյոք Բաքուն ստորագրի համաձայնեցված թուղթը, թե ոչ։ Քննարկման ընթացքում հնչում են բազմաթիվ ուշագրավ ինքնախոստովանական արտահայտություններ, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի դրույթների խախտման մասին է, մեկ այլ դրվագում ստորագրմանը դեմ հանդես եկողը ասում է, եթե ստորագրենք Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից չենք կարողանա խոսել, նա պնդում է՝ թղթի ստորագրում պետք չի, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։ Իսկ ով կողմ է, ասում է, որ հետո ՀՀ-ում իշխանություն կփոխվի, իսկ իրենք արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բացի այդ նա դիտում է տնտեսական էքսպանսիան որպես միջոց Հայաստանի հարցերը լուծելու (մի թեթեւ քիչ է ատում էլի հայերին): Այս քննարկումից հետո հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «...Ադրբեջանին իսկապես խաղաղ պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները․․․»։ Փորձագետ Տաթևիկ Հայրապետյան