25.05.2025
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
06.03.2025
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ Տիգրան Խաչատրյանը, ընդգծելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ ձևավորված համագործակցության հաջող փորձը, կարևորել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ավելի մեծ ներկայություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին, մասնավորապես՝ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացնելու հնարավորությունը: Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման առանձնակի կարևորությունը, վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը կշարունակեն մնալ Ֆրանիսայի կառավարության ուշադրության կենտրոնում, և անհարժեշտ ջանքեր կգործադրվեն դրանց իրագործման ուղղությամբ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա քայլերի և համագործակցության հետագա ձևաչափերի վերաբերյալ: