14.07.2026
TRIPP նախագիծը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» բախման կիզակետում
prev Նախորդ նորություն

Ալիևի հայտարարությունը հարցականի տակ դրեց Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականությունը

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել:


Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:


Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:


Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում
Հաջորդ նորություն next