15.07.2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։


Չզեկուցվող նախագծով առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։


Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։


Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։


Ըստ նախագծի հիմնավորման՝ այս օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու անհրաժեշտ ընթացակարգերը։


 


 

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հաջորդ նորություն next