Իրավապահները խուզարկում են նաև ՀԷՑ գլխամասային գրասենյակը: Մամուլը գրում է, որ վաղ առավոտյան իրավապահները ներխուժել են ՀԷՑ գլխամասային գրասենյակ և սկսել խուզարկությունները։ Նրանք թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել աշխատավայր։ Հիշեցնենք, ավելի վաղ այսօր հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, խուզարկություններ են այնտեղ: