22.04.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
13.02.2025
«Կարող էի անվճար երթևեկել». Փաշինյանը տեղեկացավ տրանսպորտային արտոնությունների մասին

«Կարող էի վաղուց անվճար երթևեկել, բայց նույնիսկ չգիտեի այդ մասին»,- այսօր կառավարության նիստի ընթացքում ժպիտով նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմանալով, որ որպես չորս երեխայի հայր իրավունք ունի Երևանի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու։ Մարտի 1-ից ուժի մեջ մտնող նոր կանոնները զգալիորեն ընդլայնում են արտոնյալ ուղևորների ցանկը։ Այժմ անվճար երթևեկելու իրավունք կստանան ոչ միայն չորս և ավելի երեխաների ծնողները (անկախ երեխաների տարիքից), այլև հաշմանդամություն ունեցող երեխաները։ Բացի այդ, արտոնյալ տոմսերը հասանելի կդառնան նաև թոշակառուներին և անապահովության նպաստ ստացողներին, նույնիսկ եթե նրանք Երևանում հաշվառված չեն։ Քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել նաև տոմսերի համակարգում։ Մեկօրյա և յոթօրյա տոմսերը կգործեն անսահմանափակ թվով ուղևորությունների համար։ Երեք ուղևորության տոմսի գործողության ժամկետը կավելանա 90-ից 180 րոպե։ Իսկ 1500 դրամով 10 ուղևորության տոմսի օգտագործման ժամկետը երկարաձգվել է 30-ից 45 օր։