17.02.2026
Քննարկվել են Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ընդգծել է ՀՀ–ԵՄ համագործակցության շարունակական խորացման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։


Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։


Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնություններն՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության դիրքորոշումներն՝ ուղղված տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը։


Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։

 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին