27.04.2026
Հայրենիքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ գործով
prev Նախորդ նորություն

Սպորտը շարունակում է միավորել տարբեր ազգերին. Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ ՀՀ-ում

Ապրիլի 25-26-ը Երևանում անցկացվեց Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Սա կարևոր իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մարզական կյանքի համար, հատկապես, որ մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում։

Մրցաշարին հետևելու համար Հայաստան են ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիթքլը և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։

Այսպիսի մրցաշարերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն օլիմպիական, այլ նաև ոչ օլիմպիական մարզաձևերը՝ աջակցելով սպորտի զարգացմանն ու երիտասարդների ակտիվ մասնակցությանը։


Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից։

Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը։
Սպորտը շարունակում է միավորել տարբեր ազգերին՝ ստեղծելով ուժի, հարգանքի և համերաշխության հարթակ։


Գագիկ Ծառուկյան


Լուսանկարը` mfa.am
Հաջորդ նորություն next