17.02.2026
Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն
prev Նախորդ նորություն

Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ․ ԱԺՄ

Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ և խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։

Ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է մեր պետությանն ու մեր ապագային։
Այս ամենը սկսվեց բանակը «մաքրելու» թեզից․ թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարավորություն տվեց հակառակորդին հարձակվելու։

Հետո եկավ դատարանները «մաքրելու» թեզը․ քայքայեց դատական համակարգը, տարիների ընթացքում դատարանների քիչ թե շատ ձեռք բերած անկախությունն ու օրենքով առաջնորդվելու առաքելությունը։
Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգևոր, 1700-ամյա ձողը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։

Հաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանությունը, լինելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրություն» մտցնել՝ վերջնականապես քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետությունը։
Ինչքա՞ն կարող ենք հանդուժել։

Վազգեն Մանուկյան
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ
17.02.2026թ.

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրագործմանն առնչվող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին