Հայաստանի նախագահի հրամանագրով, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Սիրիայում և Թուրքմենստանում նոր դեսպաններ են նշանակվել։ Իրանում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հակոբյանը։ Թուրքմենստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը, որ մինչ այդ Իրանում ՀՀ դեսպանն էր։ Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ռուբեն Խարազյանը, որ մինչ այդ ՀՀ դեսպանն էր Թուրքմենստանում։