4.04.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանի դիվանագիտական ընտրությունը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ՝ Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար: Դա կլինի Թրամպի նախաձեռնած Խորհրդի առաջին գագաթնաժողովը:


Այս ֆոնին թերեւս հետաքրքիր է այն, որ պաշտոնական Երեւանը փաստորեն բաց թողեց Մյունխենի անվտանգության համաժողովը: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյան կարծես թե չեն մասնակցել դրան: Փետրվարի 13-15-ին անցկացված համաժողովին մասնակցեցին օրինակ Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը, իսկ ահա Հայաստանից չի եղել բարձրաստիճան որեւէ մասնակցություն, ինչն ըստ էության աննախադեպ է:


Ինչու՞ Փաշինյանը բաց թողեց հերթական միջազգային միջոցառումը, որը նրան թույլ կտար առնվազն մատուցել ակտիվ եւ հեղինակավոր արտաքին քաղաքականության մասին քարոզչական հերթական նյութը, առնվազն լուսանկարների տեսքով:


Արդյո՞ք նա խուսափեց Մյունխենում որեւէ անցանկալի խոսակցություն ունենալու ռիսկից: Թե՞ համարեց, որ այս փուլում եվրոպացիները իրեն պետք չեն, որովհետեւ ներկայումս ամերիկացիների հետ ակտիվ շփման փուլն է՝ Վենսի այց Հայաստան, եւ իր այցը Վաշինգտոն՝ Թրամպի նախաձեռնած գագաթնաժողովին մասնակցելու համար:


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


 

Դատավճռի քաղաքական տրամաբանությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար