16.07.2026
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
prev Նախորդ նորություն

ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ԵՄ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ

Հայաստանում սահմանվել է դեպի ԵՄ երկրներ ձուկ կամ ձկնամթերք արտահանելու համար Առևտրի վերահսկման և փորձաքննության եվրոպական համակարգում (TRACES) տնտեսվարող սուբյեկտի գրանցման և դրա դադարեցման կարգը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ի նիստում։


Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա Հայաստանից ԵՄ սառեցված ձկան, վերամշակված ձկան և ձկնամթերքի արտահանումը։ Որոշումն ուղղված է շուկաների դիվերսիֆիկացմանը և արտահանման ծավալների ավելացմանը։


2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը թույլտվություն է ստացել ԵՄ երկրներին ձուկ և ձկնամթերք արտահանելու համար։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ արտահանում իրականացնելու համար տնտեսվարողները պետք է գրանցված լինեն TRACES համակարգում։ Մինչ տնտեսվարողների գրանցումը, տվյալ երկրում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը պետք է հայտերի մոնիթորինգ իրականացնի՝ Եվրոպական միության պահանջներին համապատասխանության մասով։


 

Նարեկ Կարապետյանն Ագարակում ծանոթացել է բնակիչների խնդիրներին
Հաջորդ նորություն next