21.07.2026
Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան
prev Նախորդ նորություն

ՀԷՑ–ը պետբյուջե է վճարել 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն՝ ընդգծելով, որ դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում (2025թ. 1-ին կիսամյակ) կատարված վճարումներից ավելի է շուրջ 62%-ով։


«Անցյալ տարվա նույն շրջանում՝ մինչև ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը, պետական բյուջե վճարումների հանրագումարը կազմել է շուրջ 7,8 մլրդ ՀՀ դրամ։ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,–գրել է Պետրոսյանը։ 


 

Սարիկ Մինասյանը իր գործունեությունը կշարունակի որպես Ազգային ժողովի պատգամավոր
Հաջորդ նորություն next