21.07.2026
Հայաստանում օձերի ակտիվացման շրջան է․ փրկարարները ստացել են ավելի քան 600 ահազանգ
prev Նախորդ նորություն

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

Զանգվածային լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանի հասցեին տարածվող հայտարարություններն բացարձակ զրպարտություն ու էժանագին հնարքներ են, իսկ կուսակցության իրավաբանական թիմն արդեն դատական հայցեր է նախապատրաստում այդ հրապարակումների հեղինակների դեմ։ Հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։


Նրա խոսքով՝ որոշ անձինք փորձում են «փորփրել» տարիների վաղեմության անհիմն պատմություններ, որպեսզի աղմկոտ վերնագրերի միջոցով հարվածեն քաղաքական գործչի հեղինակությանը։ «Մենք գործ ունենք հիվանդ երևակայության արդյունքի հետ․ մարդիկ, որոնք ընդամենը երեք տարի առաջ մեծ ջանասիրությամբ մասնակցում էին Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին, հիմա հանդես են գալիս հորինված հայտարարություններով, որոնցից յուրաքանչյուրի համար պատասխան են տալու դատարանում», — ընդգծել է Տոնոյանը։ Նա նշել է, որ կուսակցության առաջնորդի ձերբակալությունն ու կալանավորումը չունեն որևէ իրավական հիմք և բացառապես քաղաքական ճնշում են ու ընդդիմախոսներից ազատվելու՝ իշխանությունների որոշումը։


Իվետա Տոնոյանը նաև վստահեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում՝ չնայած խորհրդարանում իրենից գողացված մանդատներին։ «Թեև մեր կողմնակիցներին ու աշխատակիցներին սպառնում և ճնշում են, որպեսզի դուրս չգան բողոքի ցույցերի, մեր թիմը միասնական է և շարունակելու է պայքարել տիրող անարդարության դեմ», — եզրափակել է Ծառուկյանի մամուլի քարտուղարը։


 

ՀԷՑ–ը պետբյուջե է վճարել 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր
Հաջորդ նորություն next