2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նիստի ժամանակ։
Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրություններ է ստորագրել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերին մանդատների տրամադրման մասին։ Ըստ այդմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից մանդատներ են ստացել Արմեն Ավչյանը, Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգ Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Գրիշա Թամրազյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը և Հասմիկ Ենգորյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր են գրանցվել և մանդատ ստացել՝ Ռուստամ Բաքոյան, Ալեքսեյ Սանդիկով, Կնյազ Հասանով, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան, Արուսյակ Ջուլհակյան, Հասմիկ Հակոբյան, Արմեն Խաչատրյան, Արյուսակ Մանավազյան, Արթուր Հովհաննիսյան, Վիլեն Գաբրիելյան, Սոնա Ղազարյան, Արման Եղոյան, Զարուհի Բաթոյան, Սասուն Միքայելյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Արաքսյա Վարդանյան, Քնարիկ Հարությունյան, Նարեկ Գրիգորյան, Արփինե Դավոյան, Հակոբ Սիմիդյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Լուսինե Բադալյան, Սարիկ Մինասյան, Սերգեյ Բագրատյան, Լիլիթ Մինասյան, Սարգիս Խանդանյան, Մարիամ Պողոսյան, Միքայել Խաչատրյան, Ծովինար Վարդանյան, Տրդատ Սարգսյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Թագուհի Ղազարյան, Անդրանիկ Քոչարյան, Սուրեն Հովհաննիսյան, Լիլիթ Ստեփանյան, Վլադիմիր Խաչատրյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Կարեն Համբարձումյան, Տարոն Չախոյան, Մարիա Կարապետյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Նոնա Հովհաննիսյան, Արամ Խաչատրյան, Հռիփսիմե Գրիգորյան, Գոռ Արշակյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան և Էդուարդ Աղաջանյան։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Սաղաթելյան Իշխան, Գրիգորյան Աննա, Խաչատրյան Սևակ, Խաչատրյան Արթուր, Վարդանյան Քրիստինե, Վարդանյան Աղվան,Մանուկյան Գեղամ, Խամոյան Ագնեսա, Քոչարյան Լևոն, Սարգսյան Արթուր, Գալստյան Լիլիթ, Մանուկյան Մեսրոպ։