Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուրախացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերի իր էջում: Նշել է, որ անհամբերությամբ սպասում է մյուս հանդիպմանը: «Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է նա: Գրառմանը կից Թրյուդոն նաեւ տարածել է իր ու Փաշինյանի հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության թվիթերի պաշտոնական էջում արված հրապարակումը: ՀՀ կառավարության էջում գրված է. «Հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացմանը»: Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար: Այցը մեկնարկել է երեկվանից: Նախատեսված են նաեւ մի շարք հանդիպումներ: