28.03.2024
Դիմել ենք ռուսական կողմին. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանը Գուտերեշի հետ քննարկել է ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եւ մտքեր փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ:


Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը:


Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է և հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:


Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար