29.03.2024
Ռուս գործարարները ստիպված են ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանը բարելավել է իր դիրքը Հանցավորության և անվտանգության ցուցիչում

Numbeo հետազոտական hայտնի կայքի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018 թվականին Վրաստանը բարելավել է իր դիրքը երկու աստիճանով և գրավել 5-րդ տեղը Հանցավորության և անվտանգության ցուցիչում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի ԱԳՆ–ն:

Վրաստանում բարելավվել է անվտանության աստիճանը։ Numbeo-ի տվյալների համաձայն՝ հանցավորության ցուցիչը երկրում 20.35 միավոր է կազմում, իսկ անվտանգության ցուցիչը 79.65 միավոր։

2018 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, հանցավորության և անվտանգության ցուցիչով համաշխարհային մասշտաբով իր դիրքը բարելավել է նաև Թբիլիսին՝ 19-ից բարձրանալով 16-րդ տեղը։
Թբիլիսիում հանցավորության ցուցիչը 19.81 միավոր է կազմում, իսկ անվտանգության ցուցիչը՝ 80.19 միավոր։

Ռոհանի. ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար