Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցման ավարտական արարողությանը: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին: «Հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջոցառումը կկայանա Ստամբուլում նոյեմբերի 19-ին»,-նշել է Ուշակովը: