ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ շատ կան. Լուկաշենկո

327

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի եղել ամենագլխավորը: Այս մասին Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:


Ինչպես հաղորդում է Բելտան, նա նշել է, որ իրեն զարմացնում են իրականությանը չհամապատասխանող լուրերը, որ կապված են այդ հանդիպման հետ:


«Այնպիսի տպավորություն է, թե մենք միայն ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարի հարցն ենք միայն քննարկել, բայց իրականում այդ հարցի քննարկումը տևել է 15 րոպե»,- նշել է նա:   


Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ թեկնածուներ շատ կան, բայց դա չի նշանակում, թե իրենք նսեմացրել են Հայաստանի շահերը, կամ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել.


«Հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում գլուխ հանի ստեղծված իրավիճակից, քանի որ Հայաստանն այսօր նախագահում է ԵԱՏՄ-ում, մեր տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ը մեծ բեռ է մի երկրի վրա, որը գտնվում է անցումային շրջանում: Կկարողանա՞ Հայաստանը: Եթե Նիկոլ Փաշինյանը սա հասկանա ու մեզ պատասխան տա, ապա դա տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Լուկաշենկոն, նշելով, որ որոշումը հանգիստ պայմաններում կկայացվի այդ օրը նախատեսված հանդիպման ժամանակ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...