29.03.2024
Վերին Լարսից մինչեւ ՌԴ սահման մի քանի կիլոմետրանոց խցանումներ են գոյացել. հայտնի է պատճառը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ամրապնդեն լարվածության նվազեցման դրական միտումը. Լուկաշևիչ

ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգը, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:


«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,- գրված է միկրոբլոգում:

Վրաստանի նախագահի թեկնածուն հայտնել է ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքների մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար