24.11.2024
Շարմազանովը՝ ՀՀ քաղաքական ուժերին. Քթներդ մի խոթեք Արցախի ներքին գործընթացներին
prev Նախորդ նորություն

Քաղավիացիայի վաչության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր Արտյոմ Մովսեսյանին պաշտոնից ազատելու որոշման մասին՝ հայտնելով, որ "հարց վճռված է" ու մոտ օրերս դրա մասին կհայտարարվի: Որպես պատճառ թերթը նշում էր այն, որ "Մովսեսյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության առաջ, ՀՀ օդային տարածքում լիցենզիա տալու համար, ՔԱԳՎ-ում խոչընդոտներ են ստեղծել՝ կաշառք են պահանջել, և լուրերը հասել են Բադրամյան 26":

Քաղավիաիայի վարչությունում թերթի տեղեկությունն անվանել էին "ցնդաբանություն": Թերթը նաեւ տեղեկացրել էր, որ Քաղավիացիայի վաչության պետի նոր պետ, հավանաբար, կնշանակվի Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը, որն ավիացիոն ոլորտն էր կուրացիա անում: