24.11.2024
Օհանյանը գերմանացի բժիշկների հետ քննարկել է վիրավոր զինծառայողների բուժման ընթացքը
prev Նախորդ նորություն

Նախարար. Հայաստանը գնում է Ղարաբաղի աստիճանաբար ճանաչմանը

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է՝ չնայած նրան, որ կրակոցներ են եղել: Այս մասին Մայիսի 9-ին Հաղթանակ զբոսայգում տոնական միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայտնում է armtimes.am-ը:

«Կրակոցներ եղել են, խախտումներ եղել են, ՊԲ ղեկավարության տեղեկատվությամբ՝ այդ խախտումներն արժանի հակահարված ստացել են»,- ասաց Սեյրան Օհանյանն ու անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման հարցին, նշեց, որ դիվանագիտական գործունեությամբ Հայաստանն իրականացնում է ողջ խնդիրը, որն ուղղված է ԼՂՀ-ի անկախության աստիճանաբար ճանաչմանը: «Դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետեւողական աշխատանք է իր մեջ պարունակում, եւ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում եւ կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք», - ասաց պաշտպանության նախարարը:

Օհանյանն, անդրադառնալով նախորդ շաբաթ Ազգային ժողովում Ղարաբղի թեմայով պատգամավորների հետ փակ հանդիպումից ինֆորմացիայի արտահոսքին, ասաց, որ ճանապարհ չունի անցնելու այն պատգամավորների հետ, որոնք հանդիպումը դարձրել էին չակերտավոր` «փակ»` տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, հայտնում է tert.am-ը:

«Սա՛ է մեր իրականությունը: Կարծում եմ, որ պատգամավորների մեծամասնությունն իրենց պարտականությունները կատարում են: Այն մարդիկ, որոնք որ փորձել են ամբողջությամբ պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանք տարվում է, բայց մեծամասնությունը՝ ոչ միայն պատգամավորները, մարդիկ, հայ ժողովուրդը ... յուրաքանչյուրի հետ մենք պետք է կարողանանք աշխատել և յուրաքնաչյուրի տեղը գտնենք մեր երկիրը ավելի զարգացած դարձնելու համար »,- ասաց նախարար Օհանյանը: