Մինսկը պատրաստ է լսել ՀԱՊԿ գործընկերների քննադատությունը

Պաշտոնական Մինսկը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ գործընկերների մտահոգությունը նոր ռազմական դոկտրինի վերաբերյալ: Սակայն Բելառուսն հենվելու է ազգային շահերի վրա: Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Վալենտին Ռիբակովը:

Մինչ այդ, ՀՀ ԱԳՆ-ը իր մտահոգությունն էր հայտնել ՀԱՊԿ գծով դաշնակց Բելառուսի ռազմական դոկտրինի վերաբերյալ: Փաստաթուղթն արգելում է բելառուսական բանակին մասնակցել ռազմական գործողություններին երկրի սահմաններից դուրս:

Բելառուս պաշտոնյան նշում է, որ քննադատել կարելի է ցանկացած փաստաթուղթ, սակայն Մինսկն ամեն ինչ անելու է սեփական ազգային շահերը պաշտպանելու համար:
Ռիբակովը նշել է, որ եթե դա ինչ-որ մեկին դուրս չի գալիս, իրենք պատրաստ են քննարկել այդ մտահոգությունն ու գտնել փոխզիջումներ, փոխանցում է РИА Новости-ին:

Նա նշել է, որ Մինսկը երբեք որևէ բան չի արել ինչ-որ մեկին դուր գալու համար, իսկ նոր ռազմական դոկտրինը կրում է պաշտպանական բնույթ: