26.11.2024
Sponda Sud. Ադրբեջանը հովանավորում է Իսլամական պետությանը
prev Նախորդ նորություն

Կրեմլը ԼՂՀ ճանաչելու մասին. կոչ ենք անում զերծ մնալ կտրուկ քայլերից

Մոսկվան հույս է կապում Լեռնային Ղարաբաղում կողմերի խելամտության վրա և կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մինչ այդ նրան խնդրել էին մեկնաբանել ՀՀ կառավարության օրինագիծը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին: «Մենք շատ ուշադիր հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում և անխոս, մենք հույս ունենք, որ կողմերը զերծ են մնալու քայլերից, որոնք կարող են խախտել այն փխրուն հրադադարը և կարող են հանգեցնել նոր էսկալացիայի Լեռնային Ղարաբաղում»,-նշել է Պեսկովը:

Նա բացասական է պատասխանել այն հարցին, արդյոք Երևանն ու Մոսկվան քննարկել է այն օրինագիծը, որն առաջ է քաշվել ընդդիմության կողմից:

ՀՀ կառավարությունը մայիսի հինգին հավանության է արժանացրել ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծի վերաբերյալ գործադիրի եզրակացությունը: Եզրակացության մեջ նշված է, որ« այդ որոշման ընդունումը ՀՀ-ի ու Արցախի ներկայացուցիչների քննարկման արդյունք է և պայմանավորված է հետագա հնարավոր գործընթացներով, այդ թվում արտաքին գործոններով»: Օրինագծի հեղինակներ են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: