26.11.2024
Խրամչիխինը Ղարաբաղի պատերազմի մասին. երկու կողմն էլ պարտվեց
prev Նախորդ նորություն

Sponda Sud. Ադրբեջանը հովանավորում է Իսլամական պետությանը

Լեռնային Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց. Ադրբեջանը պետություն է, որն իրեն Իսլամական պետություն խմբավորման նման է պահում: Արդեն հաստատվել է հակամարտության գոտում խալիֆայության նախկին զինյալների ներկայությունը: Իսկ դա ապացուցում է, որ բռնապետ Ալիեւի կողմից կառավարվող պետությունն Իսլամական պետության ահաբեկիչների իսկական հովանավորն է: Այս մասին գրում է իտալական Sponda Sud պարբերականը:

«Գոյություն չունեն սկզբունքներ, որոնց կարելի է հետեւել պատերազմում սպանությունների ժամանակ, բայց կան պատերազմական չգրված կանոններ. զինվորները կռվում են այլ զինվորների դեմ՝ նրանց հանդեպ հարգանք տածելով, չծաղրելով նրանց մարմինները եւ, առավել եւս, կրակ չեն բացում խաղաղ բնակիչերի ուղղությամբ:

Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հետեւում միջազգային արժեքներին եւ չի հարգում դրանք: Ի՞նչ է անում Եվրոպան: Եվրոպան քաղաքակրթության խորհրդանիշ է, որը միշտ պայքարել է ահաբեկչության դեմ, բայց ոչինչ չի անում: Միաժամանակ, երբ հայերը հողին էին հանձնում իրենց զինվորներին, Միջազգային հումանիտար VII համաժողովում, որը, ճակատագրի քմահաճույքով անցկացվում էր Բաքվում, ՄԱԿ-ը խոսում էր քաղաքացիական հասարակությունների միության մասին:

Պարզ է, որ ոչ մի կապ չի կարող լինել քաղաքակրթության եւ գլխատված զինվորի միջեւ: Իսկ Ալիեւն այդ ամենից հետո նույնիսկ պարգեւատրեց զինվորին, որն արել էր դա՝ իր բանակին ցույց տալով, որ դա դեպի պարգեւ տանող ուղին է: Բաքվում առաջին անգամ չէ, որ մարդասպանի են պարգեւատրում: Հիշողության մեջ վեր է հառնում Ռամիլ Սաֆարովը: Ադրբեջանում այդ անունը կապված է հերոսության եւ փառքի հետ: Իսկ Սաֆարովը կացնահարել է քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին:

Ադրբեջանը սատարում է ահաբեկչությունը: Դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի կամ նրա Սփյուռքի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Հարկավոր է կանգնեցնել ահաբեկչությանը Բաքվի աջակցությունը: Մարդասիրությունը միայն բառ չէ: Դա միայն միջազգային համաժողովների թեմա չէ: Դա ամենից առաջ աջակցություն է երկրներին, որոնք պայքարում են ազատության համար եւ մերժում են բռնությունը»: