Կառավարությունը մարզերին կհատկացնի 1,1 մլրդ դրամ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Հայաստանի կառավարության մայիսի 8-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատհակցնել 1,1 մլրդ դրամ (շուրջ 2,5 մլն դոլար)՝ 16 համայնքների 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար:
Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը:
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 55,7 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 140 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 5 ծրագրի համար՝ 206 մլն դրամ, Լոռիի 8 ծրագրի համար՝ 322 մլն դրամ, Կոտայքի 1 ծրագրի համար՝ 16 մլն դրամ, Շիրակի 1 ծրագրի համար՝ 119 մլն դրամ, Սյունիքի 2 ծրագրի համար՝ 152 մլն դրամ:
«Այս որոշումն էլ կայացնելուց հետո կստացվի, որ արդեն այս տարի 7,7 մլրդ դրամի չափով ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերը»,-ասել է նախարարը: