28.11.2024
Պեսկովը անհրաժեշտ և սպասված որակեց Պուտին-Փաշինյան բանակցությունները
prev Նախորդ նորություն

Բերդավանում կգործի «Տա ուժ, Տա հույս, Տա լույս» երիտասարդական-մշակութային կենտրոնը

Մայիսի 3 ին Տավուշի մարզի Բերդավան համայնքում տեղի ունեցավ երիտասարդական-մշակութային կենտրոնի բացում, որը կրում է «Տա ուժ, Տա հույս, Տա լույս» անվանումը։ 


Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուիզա Գումրոյանը, «Բերդավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խմբի անդամներ, աշխատակիցներ, «Բերդավանի միջնակարգ դպրոցի» տնօրինությունն ու աշխատակազմը, աշակերտներ, այլ ենթակառուցվածքների տնօրեններ և աշխատակիցներ։ 



Կարմիր ժապավենը կտրելու արարողությունը վստահված էր «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանին և «Տա ուժ, Տա հույս , տա լույս» ծրագրի ղեկավար Անի Հախվերդյանին։ Ե՛վ պարոն Ալոյանը, և՛ Անի Հախվերդյանն իրենց խոսքի մեջ նշեցին` խորհրդանշական է այս օրերին Տավուշում նման կենտրոնի ստեղծումը, որովհետև Տավուշն ուժեղ է և կանգուն։ 


«Բերդավան» բարեգործական հիմնադրամի աշխատակից Վահրամ Աբովյանը հանգամանորեն ներկայացրեց գրուղը և հիմնադրամի պատմությունը։ 


Փոքրիկ հյուրասիրությունից հետո հյուրերը շրջարց կատարեցին դեպի Ղալինջաքար ամրոց, որտեղից էլ հեռացան դրական լիցքերով և էմոցիաներով։