28.11.2024
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
prev Նախորդ նորություն

Գյումրիից երթը մեկնարկեց. Միքայել սրբազանը գալիս է միանա Բագրատ սրբազանին

Քիչ առաջ Գյումրիից մեկնարկեց «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան քաղաք, որն առաջնորդում է Միքայել Աջապահյան սրբազանը:


Երթը միանալու է Տավուշից սկիզբ առած շարժմանը, որը առաջնորդում է Բագրատ սրբազանը: Վերջինիս գլխավորած երթի մասնակիցները երեկ հասել են Չարենցավան, որտեղից այսօր կեսօրից հետո շարժվելու են Աբովյան: Վաղը նրանք միասին արդեն պետք է լինեն Երևանում:  


Երթի մեկնարկին Միքայել սրբազանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք՝ հոգևորականները, կամ, համոզված է, որևէ մեկը դեմ չէ սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել շանտաժի կամ սպառնալիքի լեզվով։


Նա վստահ է՝ ոչ թե պիտի սահմանազատումը և սահմանագծումը լինի, որից հետո նոր կնքվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն է իսկապե ուզում հաստատել, ապա պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր սկսվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։


"Որևիցե մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ այլ երկրի պատերազմով, և ստիպել գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում",- շեշտեց սրբազանը։


Նշենք, որ վաղը՝ մայիսի 9-ին, Երևանում անցկացվելու է համաժողովրդական հանրահավաք: Ըստ մամուլի, դրան ընդառաջ պետական մարմինները իրենց աշխատողներին զգուշացնում  և ճնշում են չմասնակցել հավաքներին, նույն ճնշումը գործադրվում է նաև արցախցիների նկատմամբ՝ նրանց օժանդակության ծրագրերը կասեցնելու սպառնալիքով: