24.11.2024
Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. սպասում են երթը հասնի Երևան. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.


"Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».
 
1.     Պատերազմ բանակի դեմ
2.     Պատերազմ Արցախի դեմ
3.     Պատերազմ Եկեղեցու դեմ
4.     Պատերազմ սփյուռքի դեմ
5.     Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ
 
Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար կորուստներն ահռելի էին։ Ժամանակն էդադարեցնել։


Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։


Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկապետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չիապահովում՝ քաղաքացիների ֆիզիկականան վտանգությունը, պետության տարածքային ամբողջականությունը, երկրիներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։


Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։  


Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը":