24.11.2024
 Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ո՞ր քարտեզներն են. երկար ժամանակ է այս հարցի պատասխանը իշխանությունը հստակ չի տալիս

Մի ամբողջ ասուլիս խոսվեց ամեն ինչի մասին, բայց երբ թեման տարվում է սահմանների ճշգրտումների դաշտ, երբ հարցադրում անողները խնդիրը տեղափոխում են նեղ հարթություն, ինչպես միշտ բառախաղ, սուտ, կեղծիք: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Երկար ժամանակ է մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս, ո՞ր քարտեզներն է դրվել իր կողմից վկայակոչվող Ալմաթիի հռչակագրում, որն ըստ իրենց համաձայնեցված է Ադրբեջանի հետ:

Ինչո՞ւ է սա կարևոր. նախ հասկանալու, թե ի՞նչ կամ ո՞ր ժամանակահատվածի քարտեզ կարելի է հասկանալ իրենց իսկ վկայակոչվող հռչակագրով:

Երկրորդ, ըստ հստակ քարտեզների և արձանագրությունների հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին:

Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը, խոսույթը, բանավեճը տեղափոխում է վիրավորանքի, մանիպուլյացիայի, երկիմաստության դաշտ, որտեղ կորում է ճշմարիտը, օբյեկտիվն ու ռացիոնալը",- գրել է Աբրահամյանը: