Ռոգոզին. ՌԴ-ի հեռանալուց հետո Ղարաբաղում արյունալի ջարդեր կսկսվեն
Հայաստանին եւ Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումները բալանս են ձեւավորում, որը տարածաշրջանը ռազմական էսկալացիայից զերծ է պահում։ «Էխո Մոսկվիի» եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է EADaily-ին:
«Երբ մենք ռազմամթերք ենք մատակարարում, մենք հստակ գիտենք, որ կա որոշակի բալանս, եւ այդ բալանսը հենց պատերազմը լուրջ հակամարտության վերածելու զսպող գործոնն է։ Հենց որ մենք այդտեղից հեռանանք, հենց որ մենք դադարենք լինել Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական գործընկերը, այնտեղ քաղաքականության մեջ ավելի կատարելագործված տղաներ կհայտնվեն, որոնք իրական ջարդ կկազմակերպեն»,- կարծում է Ռոգոզինը։ Նրա խոսքով՝ դա կարող է պատահել այդ երկրներին հարձակողական զինամթերք մատակարարելու պատճառով։
Ռոգոզինը նշել է, որ ոչ թե զենքն է կրակում, այլ մարդիկ։ ՌԴ փոխվարչապետը դժգոհություն է հայտնել այդ հարցի շուրջ «դեմագոգիայից», որը, նրա խոսքով, ծագել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվելուց հետո։ «Պատկերացնենք, որ մենք դադարում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը այդ երկրներից մեկում, այնտեղ կհայտնվեն ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն»,- վստահ է ՌԴ փոխվարչապետը։ «Պատկերացնենք, որ մենք դադարում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը այդ երկրներից մեկում, այնտեղ կհայտնվեն ամերիկացիներն ու ՆԱՏՕ-ն»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա նշել է՝ պարզ է դառնում, որ այսպես կոչված սառեցված հակամարտությունները պետք է լուծել։ Դրանք պարբերաբար բռնկվում են։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի հետ շփման գծում ամեն օր կրակոցներ են հնչում, եւ «այդ բռնկումը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել այդ սովորական արյունալի առօրյայի պատճառով»։ Ռոգոզինը նշել է, որ այդ դեպքում անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին։
Հայկական հասարակությունում ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեման հատկապես ակտուալ է դարձել Ղարաբաղում "քառօրյա պատերազմի" օրերին և դրանից հետո: Զուգահեռաբար տարածվում են հակառուսական տրամադրություններ այն ակցենտով, որ "ռուսական զենքով կրակում են հայ զինվորների ուղղությամբ": Թեման մեկնաբանում են գրեթե բոլորը՝ շարքային քաղաքացուց մինչև պետության առաջին դեմքեր: Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ
Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ "այս դեպքերից հետո Ադրբեջանին զենքեր վաճառելու անբարոյականություն է":