25.04.2024
ՀՀ հարաբերությունները Գերմանիայի և ԵՄ հետ կարող են ավելի լավը լինել. Անգելա Մերկել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանին այլևս պետք չե՞ն Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս դաշինքը պետք լինի... դաշինքից դուրս, այսինքն՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առանձին միավոր, առավելապես հետընտրական փուլերի համար (կոալիցիա և այլն): Շատ հավանական է, որ հենց այս առումով էլ տարօրինակ ընթացք ստացավ վերոնշյալ երկու կուսակցությունների՝ առանձին դաշինք ձևավորելու գործընթացը: Նախ, հստակ էր, որ այս դաշինքը պետք է կոչվի երկու կուսակցությունների անունով՝ «Լուսավոր Հանրապետություն», ինչի մասին մենք գրեցինք դեռ մեկ ամիս առաջ: Ավելին, ԼՀ–ի ներկայացուցիչներից մեկը (ամենաիրազեկներից մեկը) օրերս #լուսավորհանրապետություն հեշթեգ հրապարակեց, սակայն դրան հաջորդեցին հատկապես դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արտակ Զեյնալյանի հարցազրույցները, ուր նա հստակ խոսում է «Ելք» դաշինքի մասին: Սրան էլ հաջորդեց նույն հեշթեգները հրապարակած անձի գրառումը, թե «տարածվել են լուրեր, որ մեր նոր դաշինքի անունը #Լոսավոր #Հանրապետություն է։ Տարածվել են սխալ լուրեր»: Սա կարևոր հանգամանք է, որովհետև այլ բան է օգտագործել հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող անունը, այլ բան՝ նոր անուն: Սակայն շատ ավելի էական է ԼՀԿ ղեկավարի՝ Էդմոն Մարուքյանի դիրքորոշումը: Ողջ այս 1–2 շաբաթում նա որևէ ձայն չի հանել, որևէ գրառում իր էջում չի արել, ավելին՝ չի երևում նաև այն լուսանկարում, որը արվել է դաշինքի անվան շուրջ քննարկումների ժամանակ: Չի բացառվում, որ Մարուքյանը որոշակի վիրավորվածություն ունենա թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված վերջինիս հեռահար պլաններից, ինչի մասին խոսեցինք: Առավել ևս, եթե պարզվի, որ Զեյնալյանի թեկնածությունն իրականում առաջադրվել է ուղղակի այլ ուժերից ձայներ փախցնելու համար: Ի վերջո, միշտ էլ անհրաժեշտ է ունենալ պահեստային տարբերակ, եթե հանկարծ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Օրինակ, ՀՀԿ–ի համար այդ տարբերակը միշտ եղել են կա՛մ ՕԵԿ–ը, կա՛մ ՀՅԴ–ն: Նման դերակատարությունն ու ընտրություններին ֆիկտիվ մասնակցությունը հազիվ թե Մարուքյանի սրտով լիներ: Ուստի, չի բացառվում, որ նրա անսովոր պասիվությունը կապված լինի հենց նման վիճակի հետ: Ցավոք, թե՛ վերջինս, թե՛ Արամ Սարգսյանը այս փուլում խուսափում են լրագրողների հետ շփվել: Արդյունքում մնում է սպասել նախընտրական փուլին, ուր նրանց մասնակցության ու ոգևորության աստիճանը շատ հարցերի պատասխան կտա:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին։ Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն: Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, եւ որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել։ Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilalc Escalade ամենագնացով, որով էլ ժամանել էր Բաղրամյան 26՝ պաշտոնական ընթրիքի։ Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին տեղափոխող BMW-ի կողքին։ Մենք տեղեկացանք, որ այսօր՝ կանցլերի մեկնումից հետո, մեքենան կվերադարձնեն տիրոջը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձեւավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռ ձեւավորված չեն։ 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս 2 փոխվարչապետների մոտ 15 հաստիք է նախատեսված։ Միրզոյանն ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական եւ օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական ծրագրի վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել։ ԲՀԿ-ական Մհեր Գրիգորյանի աշխատակազմն ավելի մարդաշատ է․ գրասենյակի ղեկավար, 2 օգնական ու խորհրդական, արարողակարգի պատասխանատու։ Տիգրան Ավինյանն էլ ամբողջությամբ չի համալրել գրասենյակը՝ ղեկավար, 3 խորհրդական եւ օգնական, արարողակարգի պատասխանատու։ Առհասարակ, անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ փոխվարչապետների գրասենյակներ ձեւավորելը եւ հաստիքացուցակն այդքան ուռճացնելը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից, բայց արդեն թեկնածու ուժերն անցել են գործի: Նրանք հանդիպումներ են ունենում տարբեր վարչական շրջաններում, օգտվում են սոցիալական ցանցերից ու լրատվամիջոցներից։ Նաեւ սկսել են հանձնաժողովի անդամների վերապատրաստումները, վստահված անձանց, կուսակցության անդամների, համակիրների թրեյնինգները: Ի դեպ, այս օրերին բողոքի ակցիաներ են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով։ Երեկ Անդրիաս Ղուկասյանն էր ԿԸՀ-ի մոտ՝ քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի ամուսինը։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը եւ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից շուտ է վերադարձել։ Ի դեպ, նա սկսել է ավելի հաճախ շփվել շարքային հավատացյալների հետ եւ որոշել է շահել իրենից նեղացածների սիրտը։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ժամանակավորապես հետ է կանգնել վեհափառին դատի տալու որոշումից։ Հիշեցնենք, որ նրան պատկանող շինընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել «ՏԻՄ» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջները։ Ըստ որի՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որը առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց շահերին։ Բայց ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են ավագանու անդամների կողմից իրենց մերձավոր ազգակցությամբ կապված անձանց շահերին բախվող ավագանու ընդհանուր թվով 6 հատ որոշումներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ եւ 2016 եւ 2017 եւ 2018 թվականներին ավագանու անդամները մասնակցել են իրենց մերձավորների շահերին առնչվող ավագանու նիստին եւ կողմ են քվեարկել դրամական օգնություն հատկացնելու համար։ Ի դեպ, 2016 թվականին այս տարբերակով 6 հոգու է տրվել դրամական օգնություն, 2017-ին՝ 4, իսկ 2018-ին՝ 5 հոգու։ Նշենք, որ խոսքը 896 հազար դրամի մասին է։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբի ստուգումներից հետո նշված գումարն ամբողջությամբ վերականգնվել է։

«Wonderful» երեկո` Անգելա Մերկելը զբոսնեց Երևանով վարչապետի և նախագահի ուղեկցությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online