21.07.2026
Նոր կյանք ողբերգությունից հետո. Պետրոսյանների ընտանիքում որդի է ծնվել
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտել

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։


Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։

Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։


 

ԿԸՀ-ն այսօր պատգամավորներին կհանձնի մանդատները
Հաջորդ նորություն next