21.07.2026
«ԵՄ արտահանումը մնում է անհասանելի». ձկնաբույծների բողոքի ակցիան
prev Նախորդ նորություն

Նոր կյանք ողբերգությունից հետո. Պետրոսյանների ընտանիքում որդի է ծնվել

Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։


Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։


Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։


Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։


2-ամյա Տիգրանի մահից հետո, 2025-ի հոկտեմբերի մահացել էր նաև նրա հայրը` Նորայր Պետրոսյանը։ Նրա մահից կարճ ժամանակ անց կինն իմացել էր, որ հղի է։


 

Ոստիկանությունը Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտել
Հաջորդ նորություն next