21.07.2026
Հավելվածի խոտանի պատճառով տղամարդը հափշտակել է ավելի քան 6,7 մլն դրամ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզի բնակիչների խնդիրները

ՄԻՊ-ից հայտնում են, որ շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, սեփականության իրավունքի իրացման, դպրոցաշինության հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:


 

Հայաստանում օձերի ակտիվացման շրջան է․ փրկարարները ստացել են ավելի քան 600 ահազանգ
Հաջորդ նորություն next