23.11.2024
Լեռնային Ղարաբաղի նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահը Շանհայի կազմակերպության գագաթաժողովում կարևորել է հայ-իրանական երկաթգծի շինարարությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ուֆայում՝ Շանհայի կազմակերպության գագաթաժողովին, բարջրացրել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

"Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար", - հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ուֆայում ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովի ընթացքում: «Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն»,- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահի կարծիքով, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը:

Սարսգյանը նշել է, որ անհրաժեշտ է ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ:

«Ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունն էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:

Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը: Այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը», - նշել է Սարգսյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա:

«Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով:

Հենց այս մոտեցումն է ընկած մեր մտադրության հիմքում՝ համակարգել փոխգործակցությունը Շանհայան համագործակցության կազմակերպության հետ, որի դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը Հայաստանը ներկայացրել է դեռևս 2012թ. մայիսին: Մենք ընդհանուր հետաքրքրվածություն ունենք բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության և փոխըմբռնման ամրապնդման հարցում: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար»,-ընդգծել է ՀՀ նախագահը: